00:00:00

Ռուսաստանի ԱԳՆ-ն հայկական ծագմամբ ՌԴ քաղաքացիներին խորհուրդ է տալիս զերծ մնալ Ադրբեջան մեկնելուց

14:05, 13 մարտ 2019 Աշխարհ

Ռուսաստանում հայկական ծագմամբ կամ այդպիսի նշաններ ունեցող քաղաքացիների համար նախազգուշացում է հրապարակվել։ ՌԴ ԱԳ նախարարության «Նախազգուշացումներ ռուսաստանցիների համար բաժնում» ասվում է, որ հայկական արմատներով քաղաքացիների մուտքն Ադրբեջան դեռ արգելվում է՝ չնայած Մոսկվայի բազմաթիվ կոչերին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Նշվում է նաև, որ ԼՂ հակամարտության կարգավորված չլինելու պատրվակով Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը շարունակում է մերժել երկրի տարածք թողնել «հայկական ծագման ուղիղ կամ անուղղակի նշաններ» ունեցող անձանց՝ անկախ քաղաքացիությունից։ Ռուսաստանի ԱԳՆ-ն պնդում է, որ պատճառը տվյալ անձանց անվտանգության երաշխիքների բացակայությունն է։ «Հաշվի առնելով նշված հանգամանքները՝  խորհուրդ ենք տալիս ռուսաստանցիներին Ադրբեջան մեկնելու դեպքում հանգամանորեն մտածել հնարավոր վտանգների մասին»,- ասվում է փաստաթղթում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր