00:00:00

Հայաստանի վարչապետը, հնչեցնելով «Ղարաբաղի հայության» գաղափարը, վերջ է դրել բառախաղին. Ադրբեջանի ԱԳՆ

03:58, 13 մարտ 2019 Աշխարհ

Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Լեյլա Աբդուլաեւան անդրադարձել է Ստեփանակերտում կայացած Հայաստանի եւ Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստին՝ փորձելով այն կապել ԼՂ հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցություններում Արցախի մասնակցության հարցի հետ: «Եթե Հայաստանն Անվտանգության խորհրդի նիստն անցկացնում է Ստեփանակերտում, ապա այլեւս անհրաժեշտություն չկա բանակցություններին փորձել ներգրավել Լեռնային Ղարաբաղի հայերին», - Armtimes.com-ի փոխանցմամբ՝ ասել է Աբդուլաեւան՝ մեկնաբանելով ՀՀ վարչապետի այցն Արցախ եւ մասնակցությունը համատեղ նիստին: «Կարող եմ ասել, որ ամեն ինչ իր տեղն է ընկնում: Հայաստանի վարչապետը, հնչեցնելով «Ղարաբաղի հայության» գաղափարը, վերջ է դրել բառախաղին՝ հայտարարելով, որ Լեռնային Ղարաբաղում բնակվող հայերը հանդիսանում են ոչ թե «ժողովուրդ», այլ հայկական համայնք»,- «Թրենդ» գործակալության փոխանցմամբ՝ հավելել է ԱԳՆ խոսնակը: Այսպիսով՝ Ադրբեջանը փաստորեն, ինքն է փորձում բառախաղ անել. ՀՀ Անվտանգության խորհրդի նիստն Արցախում անցկացնելն ամենեւին չի նշանակում, որ Արցախի Հանրապետության քաղաքացիները մասնակցել են ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին եւ ձայն տվել Նիկոլ Փաշինյանին ու նրա ղեկավարած ուժին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր