00:00:00

Փորձել են վճարային տերմինալից գողություն կատարել. լինգով կոտրել են ապարատը

23:08, 12 մարտ 2019 Իրավական

Մարտի 11-ին, ժամը 04.05-ին, ոստիկանության Էրեբունու բաժին հաղորդում է ստացվել, որ ուզում են լինգով կոտրել Էրեբունու փողոցի 33 շենքի մոտ տեղադրված «Իզի Փեյ» ապարատը: Մեկնած ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին վաշտի ծառայողները նույն օրը, ժամը 04.30-ին, Էրեբունի փողոցից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1988 թ. ծնված Սերգեյ Ա.-ին, որը խոստովանական բացատրություն է տվել, որ տեխնիկական միջոցների գործադրմամբ փորձել է գողություն կատարել վճարային տերմինալից: Վնասի չափը պարզվում է: Սերգեյ Ա.-ն ձերբակալված է: Կատարվում է նախաքննություն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր