00:00:00

Հայաստան կայցելի ԵԱՀԿ գործող նախագահ Միրոսլավ Լայչակը

17:19, 12 մարտ 2019

Մարտի 12-13-ին աշխատանքային այցով Հայաստան կայցելի ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի արտաքին գործերի նախարար Միրոսլավ Լայչակը։ ԱԳՆ-ից հայտնում են, որ մարտի 13-ին, ժամը 10:00-ին նախատեսվում է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի եւ Միրոսլավ Լայչակի հանդիպումը, որի ավարտից հետո՝ ժամը 11:05-ին, կողմերը հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով: Այցի շրջանակներում ԵԱՀԿ գործող նախագահը հանդիպումներ կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի եւ ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր