00:00:00

Վոլգոգրադում հրաձգության հետեւանքով երկու հայ է վիրավորվել

22:27, 11 մարտ 2019 Իրավական

ՀՀ-ում ՌԴ դեսպանության հաղորդած տեղեկատվության՝ մարտի 10-ին ՌԴ Վոլգոգրադի մարզի Ֆրոլով քաղաքում տեղի ունեցած փոխհրաձգության ժամանակ վիրավորվել են ազգությամբ հայ ՌԴ երկու քաղաքացիներ։ Տեղի ունեցած միջադեպի արդյունքում մահացել է ազգությամբ ռուս ՌԴ քաղաքացի։ Մարտի 10-ին Վոլգոգրադի մոտ Ֆրոլովո քաղաքում տեղի է ունեցել հրազենի կիրառմամբ զանգվածային ծեծկռտուք: Մեկ մարդ մահացել է, երեքը՝ վիրավորվել: Իրավապահ մարմիններում աղբյուրը հայտնել է, հրաձգության պատճառը ոմն դաղստանցու պատճառով վեճն էր: Պարզաբանման համար ժամանել է Դաղստանի 6 քաղաքացի: Նրանք մտել են Ֆրոլովոյի խանութ, որը պատկանում է խառնածին հայ-ադրբեջանական ընտանիքի: Վեճը սկզբում տնեսական բնույթ է կրել: Հայ-ադրբեջանական ընտանիքի կողմից վեճի բոլոր մասնակիցները բիզնեսմեններ են, նրանք առեւտրով են զբաղվում:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր