Չինաստանի քաղավիացիայի վարչությունը ավիաընկերություններին պարտավորեցրել է դադարեցնել Ethiopian Airlines ավիաընկերության Boeing 737-8 ինքնաթիռների գործարկումը՝ այդ շարքի օդանավի հերթական կործանումից հետո։ Համապատասխան հայտարարությունը հրապարակվել է գերատեսչության կայքում։
Մարտի 10-ին Եթովպիայում կործանվել է Boeing 737-8 ինքնաթիռը։ Օդանավում 35 երկրից 157 ուղևոր է գտնվել։
Չինաստանի ավիակարգավորիչը հիշեցրել է, որ ինդոնեզիական LionAir ավիաընկերության Boeing 737-8-ի աղետի մասին՝ չորս ամիս առաջ։
Գերատեսչությունը նշել է երկու վթարների նմանությունը, քանի որ ինքնաթիռները կործանվել են թռիչքից անմիջապես հետո։
«Հաշվի առնելով, որ երկու ինքնաթիռն էլ համեմատաբար նոր էին և կործանվել են թռիչքի փուլում, որոշակի նմանություն է նկատելի։ Ելնելով քաղաքացիական չվերթների անվտանգության նկատառումներից՝ քաղաքացիական ավիացիայի վարչությունը Չինաստանի ներսում գործող ավիափոխադրողներից մարտի 11-ին, 9։00-ին պահանջել է 18։00-ից դադարեցնել Boeing 737-8-ով կոմերցիոն փոխադրումները»,-ասվում է հայտարարությունում։
Ինքնագործների շահագործումը խոստացել են վերականգնել ԱՄՆ իշխանությունների, Boeing ամերիկյան ավիաընկերության հետ բանակցություններից հետո, ինչպես նաև նրանցից թռիչքների անվտանգության երաշխիքներ ստանալու պարագայում։