00:00:00

Հարուցվել է քրգործ՝ Գյումրիի 47-ամյա բնակչին ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի առթիվ

16:06, 11 մարտ 2019 Իրավական

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում` պարզելու 47 ամյա տղամարդուն ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի հանգամանքները: ՀՀ ՔՆնչական կոմիտեից հայտնում են, որ 2019 թվականի մարտի 9-ին` ժամը 00:30-ին, «Գյումրի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի Կումայրիի բաժին ահազանգ է ստացվել առ այն, որ «Գյումրի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերություն բուժօգնության է տեղափոխվել Գյումրի քաղաքի՝ 1972 թվականին ծնված բնակիչը՝ «Կրկծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակված թափանցող թորակսաբդոմինալ վնասվածքներ, ձախ թոքի, ստոծանու ձախ գմբեթի, փայծաղի վնասումով, ձախակողմյան հեմոպնևմոթորաքս, հեմոպերիտոնեում» ախտորոշմամբ: Դեպքի առթիվ Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ժամանակ հայտնաբերվել են արնանման հետքեր, վերցվել նմուշներ: Առգրավվել են տուժողի հագին դեպքի պահին եղած հագուստները, որոնց վրա առկա են եղել արնանման հետքեր: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվել են խուզարկություններ: Հանձնարարություն է տրվել Ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը՝ առերևույթ հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու վերաբերյալ: Նախաքննությունը շարունակվում է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր