00:00:00

Առնվազն մեկ մարդ Է զոհվել Գերմանիայում մոլեգնող փոթորկից. Deutsche Welle

14:26, 11 մարտ 2019 Աշխարհ

Առնվազն մեկ մարդ Է զոհվել «Էբերհարդ» ցիկլոնից, որն անցնելով Բելգիայի եւ Նիդեռլանդների տարածքով, մարտի 10-ին մոլեգնել Է Գերմանիայում: Այդ մասին հայտնել Է Deutsche Welle հեռուստառադիոընկերությունը: Նրա տվյալներով՝ Գերմանիայի Զաուերլանդ արեւմտյան տարածաշրջանում (Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիայի երկրամաս) ծառն ընկել Է ավտոմեքենայի վրա, որում 47-ամյա տղամարդ Էր գտնվում, ինչի հետեւանքով նա մահացել Է: Տարերքը մասնակիորեն արգելափակել Է երկաթուղային հաղորդակցությունը. գնացքները դադարեցրել են երթեւեկությունը Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիայից Ամստերդամ եւ Նիդեռլանդների ու Բելգիայի այլ տրանսպորտային հանգույցներ: Խնդիրներ են դիտվել նաեւ այլ բնակավայրերում. Մանհեյմում եւ Շտուտգարտում տապալված ծառերը փակել են ավտոմոբիլային ճանապարհները, իսկ Դույսբուրգում (Նիդեռլանդների հետ սահմանի մերձակայքում) ծանր ամբարձիչ կռունկն ընկել Է Հռենոս գետը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր