00:00:00

Էրդողանը սպառնացել է մաքրել Սիրիայի սահմանամերձ գոտիները քրդական խմբավորումներից

13:53, 11 մարտ 2019 Աշխարհ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Իսկենդերուն քաղաքում հանրահավաքի ժամանակ խոստացել է, որ Անկարան կմաքրի Սիրիայի հյուսիսային շրջանները քրդական խմբավորումներից։ Իսկ ահաբեկիչների վերահսկողության ներքո գտնվող տարածքն անվտանգ գոտի կդառնա, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Սիրիայի հյուսիսում մենք հակաաբեկչական միջանցք ստեղծելու հնարավորություն չենք ընձեռի՝ ուղղված մեր երկրի դեմ։ Մենք անվտանգության գոտի կստեղծենք, և մեր սիրիացի եղբայրները կկարողանան իրենց տները վերադառնալ»,-ասել է նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր