00:00:00

Պենտագոնը С-400-ների պատճառով Թուրքիային սպառնացել է հետեւանքներով

14:01, 09 մարտ 2019 Աշխարհ

ԱՄՆ-ը Թուրքիային սպառնում է «ծանր հետեւանքներով», եթե Անկարան ռուսական С-400 համակարգեր գնի։ Այս մասին ասել է ԱՄՆ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Չառլզ Սամերսը, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում կատարելով Hill-ին։ Նրա խոսքով՝ Անկարան կբախվի ԱՄՆ-ի հետ ռազմական ոլորտում հարաբերությունների լուրջ վատթարացման։ «Եթե Թուրքիան С-400 գնի, ապա չի ստանա F-35 կործանիչներ եւ Patriot զենիթահրթիռային համալիրներ»,- ասել է Սամերսը։ 2017 թվականին կնքված պայմանագիրը Թուրքիային С-400 մատակարարելու մասին դարձել է Անկարայի եւ Վաշինգտոնի միջեւ դիվանագիտական տարաձայնությունների պատճառ, որն իր թուրք դաշնակիցներից պահանջում է հրաժարվել ռուսական համալիրներից հօգուտ ամերիկյան Patriot-ների։ Անկարան այս հարցում որդեգրել է ամուր դիրքորոշում եւ չի ծրագրում հրաժարվել С-400-ներից անգամ Patriot գնելու պարագայում. այս թեմաները, երկրի իշխանությունների կարծիքով, «միմյանց հետ կապ չունեն»։ Պայմանավորվածության համաձայն՝ Ռուսաստանը Թուրքիային կմատակարարի 2,5 մլրդ դոլարի չորս դիվիզիոն С-400։ Գործարքի մի մասը Անկարան ինքը կվճարի, մյուս մասը՝ ի հաշիվ ռուսական վարկի։ Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը նշել է, որ երկրի տարածքում С-400-ներ տեղակայել կսկսեն այս տարվա հոկտեմբերին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր