00:00:00

Եվրոպական խորհրդի պատվիրակությունն Անկարա կայցելի՝ գնահատելու տեղական ընտրությունների նախապատրաստությունը

23:35, 08 մարտ 2019 Աշխարհ

Մարտի 14-ին Եվրոպական խորհրդի Տեղական եւ տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի պատվիրակությունը՝ Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Էնդրյու Դոուսոնի գլխավորությամբ, կայցելի Անկարա՝ գնահատելու տեղական ընտրությունների նախապատրաստությունը, որը Թուրքիայում կանցկացվի 2019 թվականի մարտի 31-ին: Այս մասին նշված է ԵԽ տարածած հաղորդագրության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Հաղորդագրության մեջ նշված է, որ «պատվիրակությունը կհանդիպի Անկարայում դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների եւ Բարձրագույն ընտրական խորհրդի անդամների հետ»: «Հանդիպումներ են նախատեսված նաեւ իշխանության տեղական մարմինների ազգային ասոցիացիայի ներկայացուցիչների, տեղական լրատվամիջոցների եւ ՀԿ-ների ներկայացուցիչների հետ»,- հավելել են ԵԽ-ից: Նշվում է, որ մարտի 27-ից ապրիլի 1-ը Թուրքիայում կգտնվի Կոնգրեսի դիտորդական առաքելությունը՝ ընտրություններին հետեւելու համար, որի մեջ մտնում են 24 միջազգային դիտորդներ: «Ընտրությունների օրը Կոնգրեսի 11 խմբեր կներկայացվեն ամբողջ երկրի ընտրական տեղամասերում»,- եզրափակել են այնտեղ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր