Գաղթականների փոխադրող փչովի նավակ Է խորտակվել հունական Սամոս կղզու մերձակայքում, զոհվել են երկու երեխա եւ մեկ տղամարդ: Այդ մասին հայտնել Է «Էթնոս» հրատարակությունը:
Արտակարգ պատահարը տեղի Է ունեցել կղզուց արեւելք ընկած շրջանում: Նավակում եղել Է 12 մարդ, նրանք փորձել են լողալով հասնել կղզի, բայց երեքը խեղդվել են:
Փրկվածներին տեղափոխել են Սամոսի նավահանգիստ, գրում Է հրատարակությունը: Գաղթականները ծովով հունական կղզիներ են ժամանում Թուրքիայից: Թեեւ ներկայում նրանց ներհոսքը նվազել Է, առանձին օրերի կղզի են ժամանում հարյուրից ավելի գաղթականներ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: