00:00:00

Ոչ ոք չպետք է արգելի Թուրքիային գնել С-400 համակարգեր. Չավուշօղլու

01:23, 07 մարտ 2019 Աշխարհ

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ որևէ մեկը չպետք է միջամտի պաշտոնական Անկարայի կողմից ռուսական С-400 հակահրթիռային զենիթային համակարգերի գնման գործընթացին: ԱԳ նախարարը նշել է, որ երրորդ երկրները չպետք է խառնվեն այս հարցին: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել էր, որ Թուրքիայի կողմից С-400 համակարգերի գնումը կարող է հանգեցնել պատժամիջոցների, այդ թվում և հինգերորդ սերնդի F-35 ամերիկյան կործանիչներ արտադրելու ծրագրից թուրքական կողմի մասնակցության դադարեցման: «Ինչո՞ւ եք այդպես անհանգստանում: Եթե մենք ՆԱՏՕ-ի գործընկերներ ենք, և Թուրքիային ինչ-որ բան է հարկավոր, ապա դուք պետք է դա մեզ վաճառած լինեիք: Եթե չեք ցանկանում վաճառել, ապա պետք չէ խառնվել, երբ Թուրքիան ձեռք է բերում այն, ինչ իրեն հարկավոր է ՆԱՏՕ-ից դուրս»,- ասել է Չավուշօղլուն: Անկարայի ու Վաշինգտոնի միջև հարաբերությունները լարվել էին այն բանից հետո, ինչ 2017 թվականին Թուրքիան ռուսական С-400 հակահրթիռային զենիթային համակարգերի ձեռքբերման պայմանագիր էր ստորագրել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր