ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ծրագրում է չեղարկել Թուրքիայի և Հնդկաստանի հետ ունեցած առևտրի արտոնյալ ռեժիմը։ Իր մտադրության մասին Թրամփն իրազեկել է Կոնգրեսին։
Կոնգրեսին հղած նամակում որպես պատճառ Թրամփը նշել է այն հանգամանքը, որ Թուրքիայի տնտեսությունը վերջին 45 տարում արագ աճել է և դիվերսիֆիկացվել։
Ըստ Թրամփի՝ Թուրքիայում մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ի ավելացումը, աղքատության մակարդակի նվազումը և արտահանման ծավալների աճը խոսում է Թուրքիայի տնտեսության զարգացած լինելու մասին։
Թրամփը նաև նշել է, որ Հնդկաստանը ևս զրկվում է արտոնյալի կարգավիճակից, քանի որ Դելին Միացյալ Նահանգներին չի կարողացել երաշխավորել, որ կապահովի հավասար և ընդունելի հասանելիություն դեպի իր շուկա: