00:00:00

Լուկաշենկոն ՀԱՊԿ-ում իրավիճակն «անառողջ» է անվանել

17:59, 05 մարտ 2019 Աշխարհ

Միևնույն ժամանակ, Բելառուսի նախագահը նշել է, որ կազմակերպության անհրաժեշտությունը կասկած չի հարուցում: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մտահոգություն է հայտնել ՀԱՊԿ-ում «անառողջ իրավիճակի» վերաբերյալ, այդ թվում՝ գլխավոր քարտուղարի նշանակման շուրջ: Նման հայտարարությամբ նա հանդես է եկել երեքշաբթի, եվրոպական կազմակերպությունների հետ ինտեգրացիոն կառույցներում մասնակցության և համագործակցության հարցերով խորհրդակցության ժամանակ: «Հաշվի առնելով գլոբալ միտումները, այս կազմակերպության անհրաժեշտությունը կասկած չի առաջացնում, սակայն այժմ ՀԱՊԿ-ում անառողջ իրավիճակ է ստեղծվել, վերցնենք օրինակ հենց գլխավոր քարտուղարի նշանակման հարցը»,- ասել է Բելառուսի առաջնորդը, հաղորդում է «Բելտան»: Նա հավելել է, որ ՀԱՊԿ շրջանակում ռազմաքաղաքական համագործակցությունը «ամենակարևոր ուղղություններից է, որին պետք է իր ուժերը կենտրոնացնի Բելառուսը՝ այն միտումների ֆոնին, որոնք զարգանում են, ընդհանուր առամամբ, աշխարհում՝ ռազմաքաղաքական ոլորտում»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր