00:00:00

Ես փորձում եմ ամեն ինչ անել, որ նորմալ լինի մարզում քրեական իրավիճակը, կարծում եմ՝ նորմալ է. Հունան Պողոսյան

17:52, 23 փետրվար 2019

Ես որպես մարզպետ փորձում եմ ամեն ինչ անել, որ նորմալ լինի մարզում քրեական իրավիճակը, կարծում եմ՝ նորմալ է մարզի կտրվածքով: Այս մասին, այսօր՝ փետրվարի 23-ին, Վանաձորում լրագրողների հետ զրույցում նշեց Սյունիքի մարզպետ, նախկին փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը՝ անդրադառնալով հիշեցմանը, որ ժամանակին իր մարզպետ նշանակելու հիմնավորումներից մեկն այն է, որ Սյունիքում քրեածին իրավիճակը լավ չէ եւ դուք կարող եք օգտակար լինել այդ հարցում: Նա նշեց, որ վարչապետը խնդիրներ դրել է իր առջեւ, որոնք շատ են եւ օր առաջ կլուծում են պահանջում: Հարցին, թե ոստիկանապետի պաշտոնը զբաղեցնելու առաջարկ ստացե՞լ է, նա արձագանքեց. «Ես կանխատեսումներով չեմ զբաղվում, ես զբաղեցնում եմ Սյունիքի մարզպետի պաշտոնը: Հարցը կարող եք ուղղել այդ խոսակցությունները տարածողներին»: Ինչ վերաբերում է լուրերին, թե նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի օրոք մարզում վախի մթնոլորտ էր տիրում, հիմա ինչպիսին է իրավիճակը, Հունան Պողոսյանն ասաց. «Շատ նորմալ մթնոլորտ է Սյունիքում, շատ նորմալ ժողովուրդ են, շատ սիրում ու հարգում եմ սյունեցիներին: Կարծում եմ՝ դա փոխադարձ է»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր