00:00:00

Ազգային շահի վերաբերյալ ռազմավարություն չունեցող պետությունը վերածվում է պարզապես կորպորացիայի. Քաղաքագետ

21:11, 29 հունիս 2026 Քաղաքականություն

Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է.

 

«Ո'չ միայն Հայոց Ցեղասպանության ճանաչման, այլ ընդհանրապես` ազգային շահի վերաբերյալ ռազմավարություն չունեցող պետությունը վերածվում է պարզապես կորպորացիայի։

 

Ի դեպ` պետական շահը ազգային շահին հակադրող խեղկատակները չգիտեմ` գիտակցաբար թե՞ անգիտակցաբար պետությունը զրկում են ֆունկցիոնալ և լեգիտիմ լինելուց։

 

Բացատրեմ.

 

Առաջին պետությունների ստեղծման նպատակը ոչ թե այդ կազմակերպության ծառայելն էր, այլ այդ կազմակերպության միջոցով հավաքական անվտանգության, իրավունքների, այլ կերպ ասած ժամանակակից ընկալմամբ` ազգային շահի սպասարկումն էր։

 

Այս մոտեցումը ընկած էր հենց ժամանակակից լիբերալիզմի ակունքներում` Ռուսոյի «Հասարակական դաշինքի» տեսության հիմքում։

 

Հիմա, երբ ասում են, որ ազգային շահը պետք է ստորադասվի կորպորատիվ շահին (իսկ պետական շահի մեկուսացումը ազգային շահից, պետությանը դարձնում է կորպորացիա), սկսվում է ինքնության ու ազգային իդեալների դիստանցավորում պետությունից։

 

Չասեմ չէ՞, դրա հետևանքները»։

 

Աշխարհում Ազգային պետություններն առավել կայուն միավորներ են, որոնց պետական քաղաքականության հիմքը, առանցքը ազգային շահն է։

 

Միջազգային հարաբերությունները հիմնված են «ԱԶԳԱՅԻՆ ՇԱՀ»-ի վրա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր