Հայրենիքի պաշտպանի օրվա առթիվ Երևանի Հաղթանակ զբոսայգում անցկացվեց հանդիսավոր արարողություն, որին ներկա էին ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը, ՀՀ եւ ՌԴ զինված ուժերի բարձրաստիճան սպաներ, զինծառայողներ, Հայրենական մեծ պատերազմի վետերաններ: Ներկաները ծաղկեպսակներ ու ծաղիկներ դրեցին Անհայտ զինվորի հուշաքարին` հարգանքի տուրք մատուցելով հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակին:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինն իր շնորհավորական խոսքն ուղղեց բոլոր այն մարդկանց, ովքեր ծառայություն են իրականացնում՝ պաշտպանելով իրենց Հայրենիքը, պաշտպանելով Ռուսաստանը, Հայաստանը: Դեսպանն ընդգծեց, որ Ռուսաստանի և Հայաստանի ժողովուրդները դարավոր պատմություն ունեն, տարբեր ժամանակներում աչքի են ընկել սերտ համագործակցությամբ: Հայ զինվորները մեծ ներդրում են ունեցել խորհրդային ժամանակների հաղթանակներում, զինված ուժերի զարգացման գործում:














Լուսանկարները` Ֆելիքս Առուստամյանի