00:00:00

Վանաձորում մեկնարկել է «Իմ քայլը հանուն Լոռու մարզի» ներդրումային-բիզնես ֆորումը․ ներկա է լինելու վարչապետը

11:55, 23 փետրվար 2019

Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում մեկնարկել է ՀՀ Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության նախաձեռնությամբ եւ Լոռու մարզպետարանի կողմից կազմակերպված «Իմ քայլը հանուն Լոռու մարզի» ներդրումային բիզնես ծրագրիրը: Քիչ հետո ֆորումին կժամանի նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինայնը՝ կառավարության ներկայացուցչական կազմի հետ: Այս պահին անցկացվում է մարզի կարևորագույն ոլորտների լավագույն ձեռնարկությունների արտադրանքի EXPO ցուցահանդես, որտեղ մարզի գործարարները ներկայացնում են իրենց արտադրատեսակների լայն ընտրանին: Մասնակիցներն ու ներդրողնեը ծանոթանում են ապրանքներին ու ապրանքատեսակներին։ Ավելի վաղ տեղեկացրեկ էինք, որ փետրվարի 23-ին Լոռու մարզկենտրոն Վանաձորում կանցկացվի «Իմ քայլը հանուն Լոռու մարզի» ներդրումային-բիզնես ֆորումը, որին հրավիրված են Հայաստանի ու արտերկրի հայ և այլազգի մեծաթիվ գործարարներ ու ներդրողներ: Ֆորումի աշխատանքային խմբի ղեկավարը Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն է: Բիզնես ֆորումի ընթացքում ներկայացվելու են մարզի առաջնահերթություն համարվող 4 (ՏՏ, գյուղատնտեսություն, տուրիզմ, արդյունաբերություն) ոլորտների զարգացմանն ուղղված գրավիչ ու բազմազան նախագծեր, որոնք կարող են դառնալ շահութաբեր բիզնեսի լավագույն առաջարկներ՝ ներդրողների համար: Լոռիում հնարավոր ներդրումային դաշտը գործարարներին կներկայացվի շուրջ 5 տասնյակ մեծ ու փոքր բիզնես նախագծերի/գաղափարների տեսքով: Այս պահին տեղի է ունենում էքսպո ցուցահանդեսը, որին ներկայացված են շուրջ 40 կազմակերպություններ՝ մասնավոր բիզնես, սպասարկում եւ այլն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր