00:00:00

Փաշինյանը պետք է հիշի, որ գալու է նաեւ «դո սվիդանիա» ասելու ժամանակը. Շարմազանով

11:09, 23 փետրվար 2019

Ժամանակին լրագրող, իսկ հետո պատգամավոր Փաշինյանն աջ ու ձախ քննադատում էր իշխանություններին` խոստումներ չկատարելու եւ հակասական հայտարարություններ անելու մեջ։ Այս մասին Facebook-ի իր էջում նշել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Նա, մասնավորապես, նշել է. «Պարզվում է, որ դառնալով իշխանություն, Նիկոլնն այս նոմինացիայում անգերազանցելի է։ Որոշեք ինքներդ։ 2017-թի աշնանը Փաշինյանը նախաձեռնում է Եվրասիական միությունից դուրս գալու լսումներ, իսկ արդեն 2018-թ մայիսին հայտարարում ճիշտ հակառակը։ 2018-թի ամռանը հայտարարում է թե կոռուպցիա չկա, իսկ 2019-թ ձմռանը ժողովուրդը Նիկոլից հակառակն է լսում։ Կոռուպցիա կա փաստորեն։ 2018-թ. օգոստոսին հայտարարում է, թե մարտի 1-ի դեպքերը բացահայտված են։ Բայց առ այսօր 10-ը զոհերի վերաբերյալ կոնկրետ բան չկա։ Կարմիր գծեր եւ տեսախցիկներ հանելու, գազի գինը էժանացնելու, ՀԱՊԿ -ում գլխավոր քարտուղար ունենալու, թռիչքային զարգացում ապահովելու ու այդ ամենին «կախարդական փայտիկով» հասնելու խոստումներն էլ Փաշինյանն այլեւս չի արտասանում։ Զիմզիմովից «սերդեչնիյ պրիվետ» ուղարկելուց առաջ պետք է հիշի, որ գալու է նաեւ «դո սվիդանիա» ասելու ժամանակը։ Հ.Գ. Երջանկություն է, երբ այն ինչ դու ասում ես եւ անում, գտնվում են լիակատար ներդաշնակության մեջ։ Մահաթմա Գանդի»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր