00:00:00

4 նախկին նախարար ստորագրել են Ամուլսարում հանքի թույլտվությունը. ՀԲՃ-ն անուններ է հրապարակում

22:12, 22 փետրվար 2019

Հայկական բնապահպանական ճակատը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է նախկին նախարարների անունները, որոնք ստորագրել էին Ամուլսարում հանքարդյունաբերություն սկսելու փաստաթղթերի տակ: Ֆեյսբուքյան էջում տեղադրված գրառման մեջ ասվում է Վարդան Այվազյանի (մոտ տաս հանքի լիցենզիաներ է ունեցել իր հարազատների անուններով), Արամ Հարությունյանի (ներկայումս հետախուզման մեջ է հանքերի թույլտվությունների համար կաշառք ստանալու գործով), Արմեն Մովսիսյանի, Երվանդ Զախարյանի անունները: ՀԲՃ-ն հավելում է նաեւ, որ այն ժամանակ Լիդիան Արմենիայի անունը Գեոթիմ է եղել, իսկ հիշյալ ցուցակն իրականում շատ ավելի երկար է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր