00:00:00

Հայաստանը հետաքրքրված է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի շուրջ ստեղծված իրավիճակի շուտափույթ լուծման հարցում. ՀՀ ԱԳՆ

20:45, 22 փետրվար 2019

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնին առնչվող հարցերի շուտափույթ լուծման մեջ ամենից շատ հետաքրքրվածությունն ունի հայկական կողմը: Այս մասին ՏԱՍՍ-ին ասել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը: «ՀԱՊԿ անդամ-երկրների միջև շարունակվում են գլխավոր քարտուղարին առնչվող հարցերի շուրջ խորհրդատվությունները, արդյունքների մասին հանրությունը կտեղեկացվի: Խորհրդատվությունների մասնակիցների նկատմամբ հարգանքից ելնելով՝ ձեռնպահ կմնանք որևէ մեկնաբանություններից: Հայկական կողմը ամենից շատ է հետաքրքրված այս խնդրի շուտափույթ, բոլոր անդամ պետությունների համար ընդունելի ձևով լուծման հարցում»,- հայտարարել է նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր