00:00:00

Սեդրակ Քոչարյանը կկալանավորվի՞

15:45, 22 փետրվար 2019

Irakanum.am-ն արդեն տեղեկացրել էր, որ ՀՀ երկրորդ նախագահ, կալանավորված Ռոբերտ Քոչարյանի ավագ որդին՝ Սեդրակ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերի հարկեր չվճարելու և հանցավոր ճանապարհով ձեռք բերված եկամուտներն օրինականացնելու հոդվածներով։ ԱԱԾ-ն մասնավորապես հայտնում է, որ, ըստ իրենց ուսումնասիրության, Սեդրակ Քոչարյանը իր հիմնադրած ընկերություններից մեկում կազմակերպել և ղեկավարել է հարկման հաշվարկներում ակնհայտ կեղծ տվյալներ մտցնելու և առանձնապես խոշոր չափերով եկամտային հարկ չվճարելու գործընթաց, որից հետո, ցանկանալով թաքցնել պետական բյուջե չվճարված հարկի ծագման աղբյուրը, այն օրինականացրել է մի շարք բանկային փոխանցումներ կատարելով։ ԱԱԾ-ն նաև պնդում է, որ երրորդ անձից ավելի քան 5 միլիոն դոլար անհատույց ստանալու նպատակով, Սեդրակ Քոչարյանը շինծու գործարքներով այդ գումարն իր հիմնադրած ընկերության անվամբ է ձևակերպել և իր ՍՊԸ-ի տնօրենին հանձնարարել է կնքել 2 անհատույց փոխառության պայմանագրեր, ինչի հետևանքով ի վերջո 5 միլիոն 300 հազար դոլարը փոխանցվել է Սեդրակ Քոչարյանի անձնական հաշվեհամարին՝ իբրև տված փոխառության վերադարձ: Ըստ ԱԱԾ-ի՝ Քոչարյանը նաև երրորդ անձից անհատույց ստացած գումարի եկամտային հարկը նվազեցնելու նպատակով որոշակի կեղծիքներ է արել, որի հետևանքով չի վճարել առանձնապես խոշոր չափերի՝ ավելի քան 1 միլիարդ 900 միլիոն դրամի հարկեր։ ԱԱԾ-ի տարածած հազորդագրությունում նշված է՝ ի վերջո Սեդրակ Քոչարյանը պետական բյուջե չվճարված հարկից առաջացած գումարները միախառնել է իր բանկային հաշվին եղած միլիոնների հետ, դրանց օրինական տեսք տալու համար, և ի վերջո այդ եկամուտներն ուղղել է «Բեստ Վեստերն Կոնգրես» հյուրանոցը ձեռք բերելուն։ Իրավապահների պնդմամբ՝ Քոչարյանին պատկանող ՍՊ ընկերության տնօրենը՝ Ալեքսան Որսկանյանը, ընդունել է մեղքը, վերջինիս մեղադրանք է առաջադրվել հարկերից չարամտորեն խուսափելու հոդվածով։ Չնայած այն հանգամանքին, որ Սեդրակ Քոչարյանը հայտարարել է, որ իր դեմ հարուցված քրեական գործը «շինծու» եւ դատական հայց է ներկայացնելու ԱԱԾ- ի դեմ, իրավապահ համակարգի Irakanum.am-ի աղբյուրները հայտնում են, որ իրենց տրամադրության տակ են հայտնվել անհերքելի փաստեր, որոնք վկայում են, որ Սեդրակ Քոչարյանին առաջադրված մեղադրանքն առավել քան ապացուցելի է։ Մեզ հայտնի դարձավ, որ ԱԱԾ-ն ինքը չէր նախաձեռնել նման հաղորադագրության տարածում զուտ այն հանգամանքից ելնելով, որ գործի շրջանակներում բազմաթիվ անձինք էին հարցաքննվում, այդ թվում եւ նախկին դեսպաններ։ Սակայն ճաղերի ետեւում գտնվող Քոչարյանի ավագ որդին փորձել է սրտաճմլիկ հայտարարությունով իրեն «զոհի» տեղ դնել, տպավորություն ստեղծելով, թե հարստացել են բացառապես տքնաջան աշխատանքի շնորհիվ։ Ի դեպ նախկին դեսպաններից Արա Պապյանը դեռեւս նախորդ տարի ուշագրավ հայտարարություն էր արել, համաձայն, որի թե Քոչարյանի ժամանակ Հայաստանի տնտեսությունը զարգացել է 8 անգամ, մինչդեռ կարող էր 18-20 անգամ զարգանալ, եթե գործարարների նկատմամբ ճնշումներ չլինեին: Պապյանը նաև հայտարարել էր, թե անձամբ դեպքեր գիտի, որ մարդկանց ճնշել են, ծեծել, թույլ չեն տվել բջջային հեռախոսների ներկրման ու վաճառքի ոլորտում բիզնեսով զբաղվել, որովհետև դա եղել է Սեդրակ Քոչարյանի ոլորտը։ «Ես ինքս բավական շատ դեպքեր գիտեմ, որ մարդկանց, օրինակ Մոսկվայից եկած ներդրողներին ուղղակի ֆիզիկապես ծեծելով, ձեռքներից խլել են բիզնեսը և ասել, օրինակ, որ հեռախոսների բիզնեսը վաղվանից պետք է մենակ Սեթոն անի, անգամ չթողնելով, որ խանութների ապրանքը վաճառեն։ Մեծ ներդրումային ծրագրեր են եղել ժամանակին, և ամենավերևից դա արգելվել է, որովհետև դա կարող էր, օրինակ, խփել գազային շահերին և այլն»,- ասել էր Պապյանը։ Այս հայտարարությունը եւս Սեդրակ Քոչարյանը համարել էր զրպարտություն եւ վիրավորանք եւ դատական հայց էր ներկայացրել Պապյանի դեմ։ Հավելենք, որ Սեդրակ Քոչարյանը ազատազրկված չէ, նրա նկատմամբ կիառվել է խափանման միջոց՝ ստորագրություն չհեռանալու վերաբերյալ։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր