00:00:00

Զեյնալյանը չի հերքում` փորձել է այցելել Ռոբերտ Քոչարյանին

19:22, 22 փետրվար 2019

Այսօր Ազգային ժողովում Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանից հետաքրքրվեցին՝ արդյոք ինքն է այն պաշտոնյան, որի հետ հանդիպումից հրաժարվել է անազատության մեջ գտնվող ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Ի պատասխան Զեյնալյանը ոչ հերքեց և ոչ էլ հաստատեց տեղեկությունը. «Եթե ես հայտնեմ պատճառները՝ ինչու է նա մերժել, նշանակում է ես արդեն համաձայնություն եմ տալիս ձեր այն փաստին, որ ես հանդիպել եմ կամ չեմ հանդիպել»։ Զեյնալյանն ասաց, որ հրապարակման ենթակա տեղեկություն չեն իր հանդիպումները ՔԿՀ-ներում ու հավելեց. «Քրեակատարողական հիմնարկները գտնվում են իմ ենթակայության տակ, և ես կարող եմ այցելել բոլորին ու ծանոթանալ պայմաններին։ Իսկ ում հետ եմ հանդիպել, ինչ պայմաններում, ապա դա հրապարակման ենթակա տեղեկություն չէ»։ Լրագրողների պնդմանը, թե ամեն դեպքում հրապարակվել է տեղեկություն, Զեյնալյանը արձագանքեց. «Ես ոչ հաստատում եմ, ոչ էլ հերքում եմ, որովհետև այս տեղեկոթւյունը փակ է»։ Նկատենք, որ վերջերս մամուլը գրել էր, որ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում ցմահ դատապարտյալ Նաիրի Հունանյանին այցի «շրջանակներում» փորձել է հանդիպել նաև Ռոբերտ Քոչարյանի հետ, սակայն Քոչարյանը կատեգորիկ մերժել է հանդիպել նախարարի հետ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր