00:00:00

Համացանցում Էդմոն Մարուքյանի եւ նրան ընտանիքի հասցեին սպառնալիքների հարցով հետաքննություն է սկսվել

17:32, 22 փետրվար 2019

ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորութան դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչությունում հետաքննություն է սկսվել ՀՀ ԱԺ պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի դիմումի փաստով։ Shamshyan.com-ի  փոխանցմամբ, Մարուքյանը ոստիկանության 6-րդ գլխավոր վարչություն է դիմել եւ հայտնել, որ համացանցում անհայտ անձինք հրապարակել են տեսանյութեր եւ դրանց բովանդակությունը վարկաբեկում է թե իր, թե իր կնոջ եւ թե «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ հանդիսացող Ազգային ժողովի պատամավորների պատիվն ու արժանապատվությունը։ Աղբյուրի տեղեկություններով՝ կա կարծիք նաեւ, որ հիշյալ տեսանյութերը հրապարակած օգտատիրոջ մեկնաբանություններում պարունակվել են ուղղակի եւ անուղղակի սպառնալիքներ Է. Մարուքյանի, նրա ընտանիքի եւ կուսակցության անդամների կյանքին ու առողջությանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր