00:00:00

Զոհված 2 զինծառայողի ընտանիքներին հատուցում կտրվի. Մեկը ձնահյուսի մեջ էր ընկել, մյուսի վրա կրակել էր ծառայակիցը

11:22, 22 փետրվար 2019

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի ակտիվների եւ պարտավորությունների կառավարման հանձնաժողովը փոտրվարի 21-ին որոշում է կայացրել սահմանված կարգով կատարել հատուցումներ 2 զոհված զինծառայողների ընտանիքներին: Հիմնադրամից  հայտնում են, որ այսօր պայմանագրային զինծառայող, սերժանտ Հայկ Սամվելի Քարամյանի եւ պայմանագրային զինծառայող, շարքային Հովհաննես Գրիշայի Մելքոնյանի ընտանիքներին կփոխանցվի միանվագ 10-ական միլիոն ՀՀ դրամ եւ 20 տարվա ընթացքում կտրամադրվի ամսական 250 000 ՀՀ դրամ: Համաձայն «Կոնվերսբանկ» ՓԲԸ-ի հետ կնքված պայմանագրի՝ գումարները կփոխանցվեն շահառուների համար բացված հատուկ բանկային հաշիվներին, որոնք սպասարկվում են անվճար:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր