00:00:00

ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունն աշխատանքային հանդիպման է հրավիրել Հակոբ Արշակյանին

19:01, 21 փետրվար 2019

ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունն աշխատանքային հանդիպման է հրավիրել ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանին: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց նախարարի մամուլի խոսնակ Անահիտ Առաքելյանը: «Նախարարը «Իմ քայլը» խմբակցության հետ Ազգային ժողովում կհանդիպի փետրվարի 22-ին»,- ասաց Առաքելյանը: Հիշեցնենք, որ  «Իմ քայլը» խմբակցությունն ԱԺ-ում աշխատանքային հանդիպում էր ունեցել Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանի, ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի հետ: Փետրվարի 20-ին Ազգային ժողովում «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը ճեպազրույցի ընթացքում նշել էր, որ նախատեսում են աշխատանքային հանդիպման հրավիրել նաև ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր