00:00:00

Ինձ բերած թանկարժեք նվերները հետ եմ ուղարկում․ Աննա Հակոբյան

21:51, 21 փետրվար 2019

«Ամենաքննադատված առաջին տիկի՞նն եմ, այս պահի՞ն, եթե ասեք՝ ինչի համար եմ քննադատված, գուցե ասեմ՝ ինչպես եմ վերաբերվում քննադատված լինելու հանգամանքին»,- այսօր ասուլիսում այսպես արձագանքեց վարչապետի տիկին Աննա Հակոբյանը՝ լրագրողի հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված իր՝ամենաքննադատված առաջին տիկինը լինելու հանգամանքը։ Երբ լրագրողը որպես օրինակ բերեց իր դստեր 20-ամյակի արարողությունը եւ ուղղաթիռով Արթիկ մեկնելու մասին հրապարակումները,  Աննա Հակոբյանն արձագանքեց. «Քննադատությանը շատ առողջ եմ վերաբերվում, բայց քննադատությունը այլ բան է, ձեր նշած օրինակները բոորովին այլ բան են: Դրանք քննադատության հետ ոչ մի ընդհանրություն չունեն եւ իրականության հետ էլ կապ չունեն։ Նման դեպքերում անլուրջ է նույնսիկ դրանց մասին խոսելն ու մեկնաբանելը: Իսկ լուրջ քննադատությանը շատ լուրջ եմ վերաբերվում եւ լուրջ հետեւություններ եմ անում, տարատեսակ լուրերին, որոնք կապ չունեն իրականության հետ ոչ մի կերպ՝ նույնիսկ բացասական չեմ վերաբերվում»,- ասաց Աննա Հակոբյանը։ Լրագրողներից մեկն Աննա Հակոբյանին հիշեցնելով ամուսնու մեջբերումը, թե ստիպված է միջոցներ ձեռնարկել, որ իր կաբինետ տարբեր նվերներ չտանեն,  հարցրեց, թե արդյո՞ք իրեն էլ նվերներ տանում են եւ ինչպե՞ս է վարվում նվիրատուների հետ. «Նվերները լինում են երկու տեսակի՝ սիմվոլիկ. այսինքն՝ հայկական արտադրության որեւէ իր, որի արտադրողը մտածում է, որ շատ լավ կլինի, որպեսզի ես դա կրեմ, եւ արժեքավոր նվերներ։ Իմ փորձից ելնելով՝ ես արժեքավորները հետ եմ ուղարկում նվիրատուին՝ գրելով, որ համարեք՝ ես դա ունեմ, իսկ սիմվոլիկ նվերները սիրով ընդունում եմ եւ աշխատում եմ օտագործել հայկական արտադրանքի գովազդի եւ ներկայացման շրջանակներում»,- պատասխանեց Աննա Հակոբյանը։  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր