00:00:00

Արամ Սիմոնյանն ասել է, որ եթե իր դեմ քրգործ հարուցվի, ԵՊՀ-ն պետք է պաշտպանվելու համար․ ԿԳ նախարար

15:10, 21 փետրվար 2019

Կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը մեղադրել է ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանին ստախոսության համար եւ զարմանք հայտնել, թե ինչու վերջինս խուճապահար Հովհաննես Թումանյանի 150-ամյակի տոնի օրը գիտխորհրդի նիստ է հրավիրում եւ բողոքում իր դեմ ճնշումների մասին: Այս մասին Facebook-ի ուղիղ եթերում հայտարարել է ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը: Նախարարի խոսքով, այն խոսկացությունները, թե իբր իշխանությունները խափանում են 100-ամյակի միջոցառումները, պարզապես սուտ են։ «Այն խոսակցությունը, որին նա հղում էր անում, տեղի էր ունեցել մեկ շաբաթ առաջ, եթե դրա հետ կապված մտահոգություններ ուներ, պետք է գիտխորհրդին տեղյակ պահեր: Արամ Սիմոնյանը նախ ստում է, որ 100-ամյակի միջոցառումները մենք խափանում ենք, որ 100-ամյակի միջոցառումներ չեն լինելու», - նշել է Հարությունյանը: Նախարարը նշել է, որ շաբաթներ առաջ նույն Սիմոնյանի հետ հանդիպումից հետո գնացել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ: «Վարչապետի հետ քննարկել ենք, որ շատ մեծ շուքով նշելու ենք ԵՊՀ 100-ամյակը: Ես վարչապետից նման հանձնարարական ստացել եմ, իսկ հանձնաժողովը չի ստեղծվել մի պատճառով, որ ես գլխավորում եմ նաեւ Թումանյանի 150-ամյակի եւ Կոմիտասի 150-ամյակի հոբելյանական հանձնաժողովները եւ զուտ տեխնիկական պատճառներով այդ հանձնաժողովը ստեղծված չի: Այն կստեղծվի հաջորդ շաբաթ», - ասել է նա: Ուստի, նախարարը նշում է․ «Այսինքն, Սիմոնյանի այն պնդումը, թե իբր իր անձի հետ է կապված հանձնաժողովի չստեղծումը, սուտ է եւ կեղծիք է: Կարծում եմ՝ Սիմոնյանը այս ամիսներին շատ լայն հնարավորություն էր ստացել արժանապատիվ գործելու: Այս կեղծիքը եկավ հաստատելու, թե ինչպիսի ղեկավար է նա եղել եւ ուզում է լինել»: Հարությունյանի խոսքով, այսօր բուհի ինքնավարությունից մարդիկ են խոսում (նկատի ունի ռեկտորին-խմբ), որոնք նախկին հոգաբարձուների խորհրդի նախագահի (Սերժ Սարգսյանի-խմբ) հետ նկարներում ուղիղ մեջքով որեւէ նկար չունեն, միշտ կռացած են. «Իսկ հիմա, որ կարող են նման գիտխորհուրդներ հրավիրել, ազատ խոսել, բողոքում են ինքնավարությունից»: «Երկրորդ, մենք բավական երկար զրույց ենք ունեցել Սիմոնյանի հետ: Ես, այո, ես հայտարարել եմ, որ 100-ամյակին չեմ պատկերացնում իր մասնակցությունն այդ միջոցառումներին: Բոլոր այն նեգատիվը, որ կա համալսարանում, կապված է իր հետ: Ուսանողների եւ դասախոսների սահմանափակումներ, բուհի ինքնավարությունը պլինտուսի մակարդակի իջեցնելը ամբողջությամբ իր հետ է կապված: Ինչ մեսիջ ենք մենք տալու հանրությանը, երբ Արամ Սիմոնյանը շարունակում է պաշտոնավարումը», - ասել է նա: Այնուհետեւ նախարարը շարունակում է․ «Արամ Սիմոնյանը նախ ասել է, որ 100-ամյակն իրեն չի հետաքրքրում, իսկ հետո նշել է, որ եթե իր դեմ քրեական գործ հարուցվի, ԵՊՀ-ն իրեն պետք է, որ պաշտպանվի:
 Տպել
643 դիտում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր