00:00:00

Կկասեցվի ամենախիստ ձևով՝ լինի դա ասֆալտի վրա պառկեցնելով կամ պատերին տալով․ Նիկոլ Փաշինյան

14:28, 21 փետրվար 2019

Կառավարությունն այսօր տեղի ունեցած նիստւմ որոշեց դատավորներին և Բարձրագույն դատական խորհրդի անդամներին ներառել սոցիալական փաթեթի շահառուների շրջանակում։ Նիկոլ Փաշինյանի համոզմամբ՝ որքան էլ ունենան վերապահումներ, կարծում է, որ այս ճանապարհով պետք է գնան, քանի որ սրանով քայլ են անում լուծելու՝ ոչ միայն դատավորների համար խնդիրները, այլ քաղաքացիների և երկրի համար: «Մենք խստորեն պետք է պայքարենք կոռուպցիայի և ապօրիի որոշումների դեմ, բայց այս խնդիրների ծագման սոցիալական բաղադիչը պետք է նեղացնենք։ Այս կարգի որոշումները պոպուլյար չեն և չեն էլ կարող լինել, բայց այս տարի կայացրած որոշումներով պետպատվերից օգտվող քաղաքացիների շրջանակը մեծացվել է 250 հազարով։ Կարող ենք գերանդին առնել և ամբողջ պետական համակարգը աջ-ձախ հնձել, բայց դրա պատճառով կառաջանան հետևանքներ, որ տասնյակ տարիներում հնարավոր չի լինի լուծել: Պետական կառավարման համակարգը և պետութունը զգայուն է մարդու օրգանիզմի համար և ճիշտ չախտավորված բուժումներ նշանակելը մահացու հետևանքների կարող է բերել», - ասաց նա։ Վարչապետը հիշեցրեց, որ տեղի ունեցածը սոցիալիստական հեղափոխություն չէր, երբ որ հաղթողները պարտվողներին պատերի տակ գնդակահարում էին։ Գործադիրի ղեկավարը բացառեց նախկինին վերադարձն ու ասաց,-«Ես, որպես ՀՀ վարչապետ, սա համարում եմ իմ անձնական պարտավորությունը և այդ արժեքների վերակաենդանացման ցանկացած փորձ կկասեցվի ամենախիստ ձևով՝ լինի դա ասֆալտի վրա պառկեցնելով, պատերին տալով, թե լինի դա որևէ կերպ, իհարկե, օրինական միջոցներով»։  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր