00:00:00

Զինվորի սնունդը կբարելավվի․ Փաշինյանի հանձնարարականը

13:07, 21 փետրվար 2019

Զինված ուժերի սննդի ապահովմանը հատկացված միջոցները առանց ավելացնելու մի քանի անգամսննդի որակը բարձրացնելու նպատակով ՀՀ կառավարության այսօրվա նիստում ընդունվեցՓորձնական ծրագիր իրականացնելու և գնման գործընթացը կազմակերպելու մասին որոշման նախագիծը։ Զեկուցող ՊՆ նախարարի տեղակալ Մակար Ղարիբյանը հայտնեց, որ անհրժաեշտ է երեք ընկերության մասնակցություն, սակայն աձագանքել են երկուսը։ Նիկոլ Փաշինյանը հավանություն տվեց նախագծին նշելով, որ նպատակը շատ լավն է, և այն գործընկերները, որոնք պետք է ներգրավվեն, պետք է պարտավորություն ունենան կապիտալ նորոգման ենթարկել ճաշարանները, պաշտպանել աշխատատեղերը՝ նույն մարդկանց ներգրավելով վերապատրաստումների միջոցով և սննդի որակի, մատակարարման և անվտանգության մակարդակը բարձրացնել։ Վարչապետը նախարարի տեղակալին հանձնարարեց բացառել կոռուպցիոն ռիսկերը այդ նախագծի շուրջ, քանի որ խոսքը զինվորին մատակարարվող սննդի մասին է։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր