00:00:00

Քրեական հեղինակություն Թևոսիկի եղբոր սպանության գործով մեղադրյալ Իսոն դիմում է վարչապետ Նիկոլ Փաշինյանին

16:48, 21 փետրվար 2019

irakanum.am-ին է դիմել քրեական հեղինակություն Թեւոս Սաֆարյանի եղբոր` Արթուր Սաֆարյանի սպանության գործով մեղադրյալ Իսրայել Սարգսյանը եւ խնդրում է վերականգնել արդարությունը: «Հարգելի՛ վարչապետ Նիկոլ Փաշինյան, երկար մտորումներից հետո որոշեցի դիմել Ձեզ, հույս ունեմ, որ ոչ միայն կհետաքրքրի ինձ հետ 5 տարիների ընթացքում կատարվող անօրինականությունները, այլեւ համոզված եմ, որ, որպես ՀՀ վարչապետ, որը ընտրվել է ժողովրդի կողմից, կանեք ամեն հնարավորինս վերականգնելու արդարությունը: 2014 թվականի փետրվարի 3-ին ինձ կալանավորել են, եւ հարուցվել է քրեական գործ` այսպես կոչված, քրեական հեղինակություն համարվող Թեւոսի եղբոր` Արթուր Սաֆարյանի սպանության գործով, որի հետ ես ոչ մի կապ չունեմ, որի հիմնավորումները հակիրճ կնշեմ: 5-րդ տարին է` ես գտնվում եմ անազատության մեջ, եւ դատապարտվել եմ 25 տարի ազատազրկման: Ես բազմիցս դիմել եմ ՀՀ տարբեր ատյաններ` պահանջելով արդարացի նախաքննություն եւ դատաքննություն իրականացնել, բայց ապարդյուն: Քրեական գործը կառուցված է օպերատիվ բնույթի վարկածների, ենթադրությունների եւ այլ անհիմն իրադարձությունների շուրջ, բացակայում են հիմնավոր փաստարկներ, իրեղեն ապացույցներ, վկաներ: Բազմաթիվ տեխնիկական սարքերի, տեսախցիկների տեսագրությունները փորձաքննության ծառայության կողմից նույնպես չեն տվել ապացուցողական որեւէ հիմք իմ կողմից իբրեւ կատարված հանցագործության մասին, ավելին` մինչ օրս հայտնաբերված չէ նախաքննական մարմիների կողմից հորինված, ենթադրություների վրա հիմնված Մովսես Ներսիսյանի դին: Արթուր Սաֆարյանի սպանության ժամանակ օպերատիվ քննչական խմբի կողմից դեպքի վայրում հայտնաբերվել են մի շարք առարականեր` մակարով տիպի ատրճանակ, պարկուճներ, ռետինե բժշկական ձեռնոց եւ այլն: Դատաձգաբանական փորձագետների կողմից տված եզրակացությամբ պարզվել է, որ նշված բժշկական ռետինե ձեռնոցի վրա առկա են ատրճանակից արձակված գնդակի վառոդի հետքերը եւ մարդասպանի քրտինքի ԴՆԹ-ն: ԴՆԹ-ի փորձաքննական եզրակացությունը չի տվել հիմնավորում, որ տվյալ բժշկական ձեռնոցը պատկանելիս է եղել Մովսես Ներսիսյանին: Հետեւաբար հերքվում է նրա կողմից սպանություն կատարելու փաստը, դրանով իսկ հերքվում է այն, որ ես եմ պատվիրել Մովսես Ներսիսյանին սպանել Արթուր Սաֆարյանին, իսկ նշված ռետինե ձեռնոցը այդպես էլ դատաքննության ընթացքում չընդունվեց որպես իրեղեն ապացույց: Այս եւ այլ փաստերը ապացույց են, որ քրեական գործը շինծու է եւ պատվերով, որի հետեւում կանգնած է նախկին ոստիկանապետ Վովա Գասպարյանը: Այս եւ այլ հանգամանքների մասին գրավոր դիմել եմ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, ՀՀ գլխավոր դատախազին, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին եւ այլ պատկան մարմիններին, սակայն պատասխանները մնացել են անարդյունք: Չմանրամասնելով քրեական գործի անհեթեթ լինելը` հայտնում եմ ձեզ բոլորիդ, որ Հայաստանի Հանրապետությունում քաղաքացին պաշտպանված չէ սահմանադրությամբ եւ այլ օրենքներով: Ցանկանում եմ Ձեր ուշադրությունը հրավիրել այս գործին եւ հույսով եմ, որ մարդու իրավունքների պաշտպանվածության մեթոդները սպառված չեն: Ձեր կողմից համոզված եմ` կարվի ամեն ինչ, որպեսզի կատարվի ճիշտ դատաքննություն, որով իսկ Դուք կօգնեք բազմաթիվ նման ապօրինի գործերի բացահայտմանը եւ անմեղ մարդկանց ազատվել զնդաններից»: Դիմող` Իսրայել Սարգսյան  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր