00:00:00

Հայաստանն ու Վրաստանը ստորագրեցին 2019թ. ռազմական համագործակցության ծրագիրը

16:19, 21 փետրվար 2019

Հայաստանի Հանրապետության և Վրաստանի Հանրապետության պաշտպանության նախարարները ստորագրեցին 2019թ. ռազմական համագործակցության ծրագիրը: Այս մասին փետրվարի 21-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրի մամուլի սրահում ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի և Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիայի համատեղ ճեպազրույցի ընթացքում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: «Քննարկեցինք Հայաստանի Հանրապետության և Վրաստանի Հանրապետության երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցերը պաշտպանության բնագավառում: Ստորագրեցինք Հայաստանի և Վրաստանի միջև 2019թ. ռազմական համագործակցության ծրագիրը, որը ստորագրվում է 2010թ. սկսած: Այն այս տարի հագեցած է պաշտպանության բնագավառի միջոցառումներով՝ ռազմական կրթություն, մարդու իրավունքներ, ռազմական բժշկություն, բարեվարքություն, կոռուպցիայի դեմ պայքարի տարատեսակ միջոցառումներ: Հայաստանը և Վրաստանը  փոխադարձաբար ընկալում և հարգում են միմյանց նախապատվությունները ու հավատում ապագայում ավելի անվտանգ ու բարեկեցիկ Հարավային Կովկաս ունենալու գաղափարին»,- ասաց ՀՀ  պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: Վրաստանի պաշտպանության նախարարը նշեց, որ վրացական կողմը պատրաստ է մի շարք ոլորտներում իր փորձը կիսել հայկական զինված ուժերի հետ: «Մենք շատ արդյունավետ քննարկումներ ունեցանք Հայաստանի պաշտպանության նախարարի  հետ այն հարցերում, որոնք վերաբերում էին նրան, թե ինչպես խորացնել մեր երկու երկրների զինված ուժերի միջև համագործակցությունը: Վրացական կողմը պատրաստ է իր փորձը կիսել հայկական կողմի հետ: Վրացական կողմը հաջողությամբ կիսում է իր փորձը ՆԱՏՕ-ի անդամ մի շարք երկրների հետ: Ես գնահատում եմ հայ զինծառայողների մասնակցությունը Վրաստանում կայացած «Վեհանձն գործընկեր 2018» միջոցառմանը, որոնք տեղի են ունեցել ՆԱՏՕ-ի հովանու ներքո և ներգրավում են մի շարք գործընկերների»,- ասաց Լևան Իգորիան: Վրաստանի Հանրապետության պաշտպանության նախարարը Հայաստան է ժամանել պաշտոնական այցով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր