00:00:00

Իմ որոշումը պայմանավորված չէ Արցախի նախագահի հետ որեւէ տարաձայնությամբ. Արայիկ Հարությունյան

15:51, 21 փետրվար 2019

Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական - Արցախի Հանրապետության նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Արայիկ Հարությունյանը, որն սեփական դիմումի համաձայն արդեն իսկ ՝ ազատվել է աշխատանքից, ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել, որում անդրադառնում է իր այդ որոշմանը: Նա, մասնավորապես, նշել է. «Հարգելի՛ հայրենակիցներ, Իմ դիմումի համաձայն՝ ես այսօրվանից թողնում եմ Հանրապետության նախագահի խորհրդականի ու հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցչի պաշտոնը եւ սկսում եմ կուսակցական շինարարության ավելի բուռն աշխատանք ծավալել: Ամեն տեսակ շահարկումներից խուսափելու համար ուզում եմ ընդգծել, որ իմ որոշումը պայմանավորված չէ Հանրապետության նախագահի հետ որեւէ տարաձայնությամբ կամ խնդրով: Ավելին, ես իմ երախտագիտությունն եմ հայտնում Նախագահ Սահակյանին, ով 2007թ.-ից հնարավորություն ընձեռեց ավելի քան 11 տարի ծառայելու մեր երկրին ու ժողովրդին: Թե՛ վարչապետի, թե՛ պետական նախարարի եւ թե՛ նախագահի խորհրդականի ու հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցչի պաշտոններում իմ առաքելությունն է եղել աշխատել եւ օգտակար լինել մեր հայրենիքի առաջընթացին: Ուրախ եմ, որ այսօր ձեւավորված է արհեստավարժ թիմ, որն ի զորու է ապահովել Կառավարության ծրագրով նախատեսված բարձր ցուցանիշները: Այս առթիվ ցանկանում եմ հայտարարել, որ իմ գլխավորած քաղաքական ուժը մինչեւ Նախագահ Սահակյանի կառավարման ժամկետի ավարտը շարունակելու է պաշտպանել նրա վարած քաղաքական կուրսը՝ հանուն Արցախի Հանրապետության կայուն ու խաղաղ զարգացման»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր