00:00:00

ԵԱՀԿ ՄԽ համանախագահների այցի նպատակը Փաշինյան-Ալիև վերջին հանդիպման մանրամասներին ծանոթանալն է. Մնացականյան

23:27, 20 փետրվար 2019

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Երևան են ժամանել ծանոթանալու Դավոսում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև տեղի ունեցած հանդիպման մանրամասներին: Այս մասին փետրվարի 20-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում ասաց նախարար Զոհրաբ Մնացականյանը: «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այսօր Հայաստանում էին, որն առիթ էր բոլորիս համար գնահատելու ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի ներկայիս փուլը: Վերջին հանդիպումը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ տեղի էր ունեցել Դավոսում, և համանախագահների այցն ուղղված էր այդ հանդիպումն ամփոփելուն, ծանոթանալուն հանդիպման արդյունքներին, և նախանշելուն այն քայլերը, որոնք անելու ենք միասին` շարժվելով դեպի խաղաղ հանգուցալուծում»,- ասաց Մնացականյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր