00:00:00

Դոնորների հետ համագործակցության համակարգման հարթակը կենսական պահանջ է․ փոխվարչապետ

23:03, 20 փետրվար 2019

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության դեսպան Յոհաննես Դաումային (նստավայրը՝ Թբիլիսի): Հանդիպման սկզբում զրուցակիցները երկուստեք կարևորել են այսօր կայացած Հայաստանի զարգացմանն աջակցող գործընկերների հետ համագործակցության համակարգման վերաբերյալ քննարկումը, որին մասնակցել է նաև Նիդերլանդների դեսպանը: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ու դեսպան Յոհաննես Դաուման քննարկել են նիդերլանդական կազմակերպությունների կողմից Հայաստանում տնտեսական գործունեություն ծավալելու համար ստեղծված պայմաններն ու Հայաստանի կողմից առաջարկվող հնարավորությունները: Փոխվարչապետը կարևորել է նիդերլանդական կապիտալի առկայությունը Հայաստանում, որպես ճիշտ բիզնես մշակույթի ներդրող: Մհեր Գրիգորյանը առանձնակի շեշտել է Հոլանդական զարգացման բանկի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերի կարևորությունը և հույս հայտնել, որ բանկը կընդլայնի իր ծրագրերը մասնավոր հատվածում՝ դրանով իսկ նպաստելով Հայաստանի տնտեսության զարգացմանն ու տնտեսական գործունեության թափանցիկության բարձրացմանը մեր երկրում: Զրուցակիցները մտքեր են փոխանակել պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացման, Հայաստանում կապիտալի շուկայի և արժեթղթերի շուկայի զարգացման վերաբերյալ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր