00:00:00

Գնում ենք դեպի ծերացող երկիր. Հ. Սահակյան

17:29, 16 մարտ 2018

Մոնիթորինգի վարչության կողմից ուսումնասիրությունների արդյունքում պարզել ենք, որ 01.08.2017թ.-ից 26 գործատուների մոտ իրականացված ուսումնասիրությունների արդյունքում կենսաթոշակի 690 գործերով հայտնաբերվել են ոչ հավաստի, ոչ իրավաչափ տվյալներ պարունակող փաստաթղթերի հիման վրա հաշվարկված աշխատանքային ստաժեր, որի ընդհանուր գումարը կազմում է 53 միլիոն 927.323 դրամ: Այս մասին այսօր լրագրողներին հայտնեց Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Հովհաննես Սահակյանը: Սրանից վերականգնվել է 7 միլիոն 124.863 դրամը, իսկ մնացած գումարի մասով հետգանձման գործընթացը շարունակվում է: Նա կոչ արեց եմ այն գործատուներին, ովքեր, օգտվելով 90-ականների իրավիճակից, ոչ իրավաչափ կնիքներով վավերացումներ են անում, չանել այդպես: «54.000 գործ կա, որոնք պետք է բացենք, ստաժները տող առ տող պետք է նայենք»,- հայտնեց Սահակյանը: Ինչ վերաբերում է ՀՀ-ում թաշակառուների թվին, Սահակյանը տվյալներ ներկայացրեց: Ըստ նրա՝ առաջիկա 7 տարիների ընթացքում Հայաստանում ավելանալու է թոշակառուների թիվը. 01.03.2018թ. դրությամբ կենսաթոշակառուների թիվը 446.249 է, իսկ նպաստառուների թիվը՝ 62.915: «Առաջիկա 7 տարիների ընթացքում կենսաթոշակառուների թիվը միտում ունի աճելու: Ժողովրդագրական տվյալները մեզ հուշում են, որ միջինը 2500 հոգով առաջիկա 7 տարիների ընթացքում թիվը միտում ունի աճելու:  Տարբեր գնահատականներով, այո, գնում ենք դեպի ծերացող երկիր: Թոշակառուների թվաքանակը, ըստ ժողովրդագրական տվյալների, աճում է»,-եզրափակեց նա:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր