00:00:00

ՏԻՄ ընտրություններով պայմանավորված` ՔԿ մարզային քննչական բաժինները կաշխատեն ամբողջ կազմով

11:35, 15 փետրվար 2019

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի հանձնարարությամբ` փետրվարի 17-ին  ՀՀ 24 համայնքներում  սպասվող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններով պայմանավորված` ՀՀ ՔԿ մարզային քննչական բաժինները կաշխատեն ամբողջ կազմով: ՀՀ Քննչական կոմիտեից  հայտնում են, որ ՏԻՄ ընտրությունների օրը մարզային վարչությունների աշխատանքները կհամակարգի ՀՀ ՔԿ հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր  վարչության ընդհանուր բնույթի եւ ընտրական հանցագործությունների քննության վարչությունը: Առերեւույթ ընտրական խախտում պարունակող նյութերը քննության առարկա կդարձվեն  Ընդհանուր բնույթի եւ ընտրական հանցագործությունների քննության վարչությունում՝ ընտրական հանցագործությունների քննության մեջ մասնագիտացած քննիչների կողմից: Նշենք, որ 2019 թվականի փետրվարի 17-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվելու հանրապետության 24 համայնքում, որոնցից 14-ում ընտրությունները հերթական են, իսկ 10-ում՝ արտահերթ: Նշված համայնքներից 20-ում կայանալու են համայնքի ղեկավարի, իսկ 4 համայնքում` ավագանու անդամի ընտրություններ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր