00:00:00

Երեւանի հյուսիսային հատվածներում, ինչպես նաեւ Հայաստանի 5 մարզերում ձյուն է տեղում

10:29, 15 փետրվար 2019

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 15-ին՝ ժամը 09:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ: Դժվարանցանելի են Վարդենյաց լեռնանցքը եւ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը (մերկասառույց): Դիլիջանի ոլորաններում, Կոտայքի եւ Լոռու մարզերում, Արագածոտնի մարզի Աշտարակ, Ապարան, Թալին, Գեղարքունիքի մարզի Սեւան եւ Գավառ քաղաքներում առկա են տեղումներ ձյան տեսքով: Ձյուն է տեղում նաեւ Երեւանի հյուսիսային շրջաններում, որն արդեն ծածկել է մակերերույթը: Արագածոտնի մարզի Արագածի, Ապարանի եւ Թալինի տարածաշրջանների ավտոճանապարհներին առկա է մերկասառույց: Վարորդներին խորհուրդ է տրվում երթեւեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր