00:00:00

Արտակարգ իրավիճակ Տավուշի մարզում. Զորական համայնքի բնակիչները պահանջում են հիմնավորել իրենց գյուղապետին աշխատանքից հեռացնելու պատճառը

02:35, 16 մարտ 2018

Այսօր՝ մարտի 15-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Տավուշի մարզում: Ժամը 16:30-ի սահմաններում Զորական համայնքի բնակիչները դուրս էին եկել բողոքի և պատրաստվում էին փակել Բագրատաշեն-Երևան միջպետական ավտոճանապարհը: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, գյուղացիները արդարացիորեն բարձրաձայնում էին, որ համայնքների խոշորացումից հետո իրենց նախկին գյուղապետ Սուրեն Մարտիրոսյանը, ով 7 տարի եղել է համայնքապետ, այժմ արդեն 1 տարի է՝ համայնքի ծառայող է: Սույն թվականի հունվարի 31-ին նախկին գյուղապետ Ս. Մարտիրոսյանին տեղեկացրել են էլեկտրոնային նամակով, որ նա, ըստ հրամանի՝ աշխատանքից ազատվում է: Այսօր առավոտյան՝ ժամը 11:00-ի սահմաններում, Կողբի համայնքապետարանի աշխատակից Սերժիկ Բարսեղյանը եկել է գյուղ և ներկայացրել Ս. Մարտիրոսյանի փոխարեն նոր ծառայողին՝ Նիկոլայ Քոչարյանին: Գյուղացիները բարձրաձայնում են և պահանջում, որ իրենց ծառայողը մնա Ս. Մարտիրոսյանը, հակառակ դեպքում՝ կտրուկ քայլերի կդիմեն և կփակեն ավտոճանապարհը, ինչի համար արդեն բերվել են տրակտորներ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր