00:00:00

Կարլսենը հեռացվել է արագ շախմատի ԱԱ-ից

12:33, 28 դեկտեմբեր 2024 Սպորտ

Նյու Յորքում ընթացող արագ և կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունը նշանավորվել է խոշոր սկանդալով։

Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) նորվեգացի գրոսմայստեր Մագնուս Կարլսենին հեռացրել է աշխարհի առաջնությունից, իսկ ռուս գրոսմայստեր Յան Նեպոմնյաշչիին՝ տուգանել: Պատճառը դրես-կոդի խախտումն էր. գրոսմայստերները խաղերին ներկայացել էին ոչ պատշաճ հագուստով ու կոշիկներով։

Աշխարհի նախկին չեմպիոն Մագնուս Կարլսենը խաղին ներկայացել է ջինսե տաբատով, տուգանվել 200 դոլարով, սակայն հրաժարվել է կատարել մրցավարի խնդրանքն ու հաջորդ պարտիային ներկայանալ հագուստը փոխած:

Դրանից հետո մրցավարները նրան չեն ընդգրկել հաջորդ փուլի վիճակահանության մեջ, իսկ նորվեգացին բարկացած հայտարարել է, որ լքում է մրցաշարը և չի մասնակցի կայծակնային աշխարհի առաջնությանը։ Իսկ Յան Նեպոմնյաչչին տուգանվել է սպորտային կոշիկներ կրելու համար, բայց ի վերջո փոխել է դրանք:

«Ես հազիվ հասցրեցի տուրին, ուստի հագա վերնաշապիկ, գցեցի բաճկոնս և, ճիշտն ասած, նույնիսկ չմտածեցի ջինսե տաբատի մասին: Ես նույնիսկ կոշիկներս եմ փոխել։ Սկզբում ինձ տուգանեցին, ինչը նորմալ է, իսկ դրանից հետո զգուշացում ստացա, որ այսօր 3-րդ տուրից հետո պետք է հագուստս փոխեմ։ Ես պատասխանեցի. «Վաղը կփոխվեմ, եթե դա ընդունելի է»: Եվ ես ստացա պատասխանը. «Կամ հիմա շորերդ կփոխես, կամ…»: Այդ պահին ինձ համար իրավիճակը դարձավ սկզբունքային, և հիմա ունենք այն, ինչ ունենք։ Անկեղծ ասած, ես արդեն չափազանց ծեր եմ այս մասին անհանգստանալու համար: Ոչ ոք չի ուզում նահանջել. ՖԻԴԵ-ն կարող է պարտադրել իր կանոնները, դա նորմալ է, բայց ի պատասխան ես կասեմ. «Լավ, ուրեմն ես հեռանում եմ, գնա դժոխք»: Ցավում եմ, որ դա կազդի հանդիսատեսի վրա»,- ասել է Կարլսենը:

ՖԻԴԵ-ն իր հերթին հայտարարել է, որ կանոնները նույնն են բոլոր խաղացողների համար, և բացառություններ չեն կարող լինել։

Աղբյուրը՝ Armsport.am:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր