00:00:00

Նիկոլը ոչ թե խանգարում է Մոսկվային, այլ ՌԴ-ի համար «օգտակար հիմար» է հանդիսանում. Աշոտյան

17:14, 28 դեկտեմբեր 2024 Քաղաքականություն

«5 հարց՝ Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը դարձյալ պատասխանել է քաղաքացիների հարցերին, փոխանցում է 168․am-ը:

Հարց 1

«Ռուսաստանը Զախարովայի շուրթերով տվեց իր համաձայնությունը՝ լուծարելու ԵԱՀԿ Մինսկի խումբը։ Փաստորեն Ալիևի հերթական նախապայմանն իրականացման եզրին է։ Ինչպե՞ս կմեկնաբանեք սա»:

Արմեն Աշոտյանը տնային կալանքի կրման վայրից պատասխանել է.

«Ալիևի հերթական նախապայմանը, ինչպես բոլոր նախորդներն ու հաջորդները, իրականություն են դառնում ոչ թե Մոսկվայի, Վաշինգտոնի կամ Փարիզի, այլ Նիկոլի շնորհիվ։ Նա այնքան պատրաստակամ և ենթարկվող է այդ գործընթացում, որ գերտերությունները, անգամ, եթե միջամտելու որևէ ցանկություն ունենան, պարզապես դրա կարիքը չեն զգում։

Նույն Զախարովան իր մեկնաբանության մեջ ուղիղ հիմնավորեց իրենց դիրքորոշումը Փաշինյանի տեսակետներով։ Ի դեպ, այս դրվագը լավագույնս է ապացուցում այն պնդումը, որ Նիկոլը ոչ թե խանգարում է Մոսկվային, այլ ՌԴ-ի համար «օգտակար հիմար»՝ useful idiot է հանդիսանում։ Իր արմենպրեսյան զեղումներն անթերի էին այդ տեսակետից»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր