00:00:00

Մեկ ամսից կդառնամ 40 տարեկան, բայց կանգ չեմ առնի. Ռոնալդու

12:28, 28 դեկտեմբեր 2024 Սպորտ

«Ալ Նասրի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ընդգծել է, որ դեռ չի պատրաստվում ավարտել իր խաղային կարիերան և մտադիր է ազգային հավաքականի հետ որևէ տիտղոս նվաճել։

Պորտուգալիայի հավաքականի կազմում 39-ամյա հարձակվողը հաղթել է Եվրոպայի առաջնությունում և Ազգերի լիգայում։

«Մեկ ամսից ես կդառնամ 40 տարեկան, և վստահ եղեք, որ դրանով կանգ չեմ առնելու։ Ինչո՞ւ։ Որովհետև ես ցանկանում եմ տիտղոսներ նվաճել, որովհետև ուզում եմ չեմպիոն դառնալ և ավելի շատ գոլեր խփել։ Ես ցանկանում եմ ինչ-որ բան հաղթել ազգային հավաքականի համար»,- ասել է Ռոնալդուն Globe Soccer Awards մրցանակաբաշխության ժամանակ:

Armsport

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր