00:00:00

Ռուբեն Վարդանյանի դեմ Ադրբեջանի սարքած «գործն» ուղարկվել է դատարան

19:10, 28 դեկտեմբեր 2024 Քաղաքականություն

Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի դեմ Ադրբեջանի կողմից սարքված «գործը» ուղարկվել է դատարան, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Ադրբեջանի գլխավոր դատախազության և պետական ​​անվտանգության ծառայության համատեղ հայտարարությունը։

 

Դատելով ադրբեջանական լրատվամիջոցների տեղեկություններից՝ Ռուբեն Վարդանյանի դեմ անհիմն մեղադրանքների մի ամբողջ կույտ է հորինվել։

 

«Ադրբեջանի Պետական ​​անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչությունը քրեական հետաքննություն է անցկացրել ահաբեկչության, ահաբեկչության ֆինանսավորման, Ադրբեջանի Հանրապետության և նրա ժողովրդի դեմ խաղաղության և մարդկության դեմ հանցագործությունների, ռազմական հանցագործությունների և բազմաթիվ այլ հանցագործությունների փաստերի առնչությամբ»,- ասված է հայտարարության մեջ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր