00:00:00

Երեւանը նոր քաղաքապետ ունի

22:47, 15 մարտ 2018

Երեւանի ավագանու այս տարվա սկանդալային նիստից հետո քաղաքապետի պաշտոնը զբաղեցնող Տարոն Մարգարյանը վախեցած է։ Սա են վկայում քաղաքապետարանում տեղի ունեցած հայտնի միջադեպից հետո Մարգարյանի հանձնարարականները։ Ի՞նչ է անում Մարգարյան Տարոնը։ Վերջինս հանձնարարել է քաղաքապետարանի դռները «փակել» լրագրողների առաջ։ Տարոն Մարգարյանին եւ ավագանու ՀՀԿ անդամներին ազատություն է պետք։ Ազատություն ոչ միայն խոսակցական օրգաններին, այլ նաեւ ձեռքերին։ Երեւանի քաղաքապետարանում «Երկիր Ծիրանի» կուսակցության հայտնվելը խառնել է Մարգարյանի եւ նրա թիմակիցների խաղաքարտերը։ Զարուհի Փոստանջյանը նախընտրական քարոզարշավի շրջանակներում խոստացել էր դժոխքի վերածել Տարոն Մարգարյանի կյանքը։ Կուսակցությունը կատարում է իր նախընտրական խոստումը։ Ավագանու գրեթե բոլոր նիստերն առանց միջադեպերի չեն ընթանում։ Ավագանու ՀՀԿ անդամները վիրավորում են «Երկիր Ծիրանիի» կանանց։ Վերջին նիստում ազատություն տվեցին նաեւ իրենց բռունցքներին։ Այս ամենից հետո Տարոն Մարգարյանն առնվազն պետք է ներողություն խնդրեր հասարակությունից եւ հրաժարական ներկայացրեր։ Մարգարյանը, սակայն վարվեց հայկական դասական չինովնիկի նման՝ «չոր ատկազ» գալով, որ տեղի ունեցածում ունի իր անմիջական մեղքի բաժինը։ Հիշեցնենք, որ ավագանու ՀՀԿ անդամները Մարգարյանի «դեմն առեք» հրահանգից հետո հարձակվեցին Մարինա Խաչատրյանի եւ Սոնա Աղեկյանի վրա, ծեծի ենթարկելով նրանց։ Կա հարուցված քրեական գործ, ընթանում է նախաքննություն։ Մարտի 19-ին կայանալու է Երեւանի ավագանու հերթական նիստը։ Փետրվարի 13-ի սկանդալային նիստից մեկ ամիս անց քաղաքապետարանում որոշվել է, թե ինչպես սահմանափակել լրագրողների մուտքը նիստերի դահլիճ: Տեղեկությունների համաձայն քաղաքապետարանում որոշել են, որ արդեն ավագանու առաջիկա իսկ նիստից սկսած լրագրողները չեն կարող մուտք գործել ավագանու նիստերի դահլիճ: Մարտի 19-ին սպասվող նիստին լրագրողները կհետեւեն նիստերի դահլիճի դեմ դիմաց գտնվող սրահից, որտեղ մամուլի ասուլիսներն են կազմակերպվում: Ասուլիսի դահլիճում հեռուստացույցներ կտեղադրվեն, կանցկացվեն մալուխներ, որպեսզի ավագանու նիստերի ուղիղ հեռարձակումը ապահովվի, իսկ օպերատորները կարողանան տեղադրվեիք սարքերի միջոցով ստանալ նիստի տեսագրությունը: Սա ենթադրում է, որ ցանկացած իրավիճակում, սակայն նիստը վարողը կարող է ուղիղ հեռարձակումը դադարեցնել։ Քաղաքային իշխանությունը այս ամենով դադարում է գործել։ Տարոն Մարգարյանի հրաժարականը չի ուշանա։ Երեւանն արդեն նոր քաղաքապետ ունի։ Քաղաքացին իր խնդիրները վստահում է փոքրաթիվ խմբակցության անդամներին։ Նյութի աղբյուրը՝ Armday.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր