Հորմուզի նեղուցի կառավարման հարցերը ներառված չեն Իրանի և ԱՄՆ-ի միջև փոխըմբռնման հուշագրում, դրանք լուծելու են ափամերձ շրջանի երկրները։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային։
«Ինչ վերաբերում է հուշագրում Հորմուզի նեղուցին, ապա մենք չենք քննարկում համաձայնագրի մանրամասները։ Նեղուցի կառավարման հարցերը պետք է որոշեն ափամերձ երկրները»,- ճեպազրույցի ժամանակ ասել է Բաղային։