00:00:00

«Դու ո՞նց ես պարգևավճար ստանում, երբ Շիրակում ամեն երկրորդ երեխան հացի խնդիր ունի, երբ Գյումրիում 2000 տնակ կա՝ 21-րդ դարում». Նարեկ Կարապետյանը՝ Նիկոլ Փաշինյանին

22:28, 30 մայիս 2026 Քաղաքականություն

Շիրակի մարզի զարգացման իրենց ծրագիրը ներկայացրեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը՝ Գյումրիում նախընտրական հավաքի ժամանակ։

Կարապետյանը շեշտեց՝ առաջին հերթին լուծելու են բնակարանային ապահովվածության խնդիրը։

«Գյումրիում դեռ 2 000 տնակ դեռ կա, որտեղ մարդիկ են ապրում.  21-րդ դարում ՝ 2000 տնակ ...»,- ասաց Կարապետյանը՝ հավելելով՝ բնակարանային ապահովվածության խնդրի լուծմանը զուգահեռ՝ ձեռնամուխ են լինելու Շիրակի մարզում ծայրահեղ  աղքատության նվազեցման, աշխատատեղերի ստեղծման խնդիրների լուծմանը։

«Աղքատությունը չենք կարող հաղթահարել, եթե չստեղծենք ուժեղ արդյունաբերություն, եթե Գյումրին չդարձնենք ներգնա տուրիզմի կենտրոն։ Դժվար է, բայց ամեն ինչ անելու ենք, որ Հայաստանի ամենաաղքատ մարզից Շիրակը  դառնա ամենաբարեկեցիկ մարզը»,- շեշտեց Նարեկ Կարապետյանը։

Նա նաև նշեց՝ 8 տարում գործող իշխանությունն իր նշած ուղղություններով ոչ մի էական քայլ չի կատարել։

«8 տարում 2 տոկոսով է աղքատությունը նվազել, ամեն երկրորդ երեխան այս մարզում աղքատության մեջ է ապրում»,- նշեց Կարապետյանը, ապա խոսքն ուղղեց գործող կառավարության ղեկավար Փաշինյանին։

«Դու ո՞նց ես պարգևավճար ստանում, ո՞նց ես կարողանում ապրես, կառավարես, երբ ամեն երկրորդ երեխան հացի խնդիր ունի, երբ Գյումրիում 2000 տնակ կա՝ 21 դարում։

Ամո՛թ է»,- ասաց Նարեկ Կարապետյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր