Նրանք պետք է ապրեն այստեղ, ինչպես Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, նրանք իրենց տանն են, կանցնի ժամանակ, կանցնենք խաղաղության հաջորդ փուլին ու կգնանք, կայցելենք պատմական վայրեր, եկեղեցիներ, ինչպես ենք հիմա գնում Թուրքիա, Թուրքիայում Ցեղասպանություն է եղել, 1,5 միլիոն հայեր են զոհվել, հիմա այնտեղ հազարավոր հայեր են ապրում, հայկական եկեղեցի կա: Այս մասին Radio Van-ի եթերում ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ խոսելով արցախցիների մասին: