00:00:00

Դիմում է ուղարկվել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով՝ Նիկոլ Փաշինյանի կողմից վարքագծի կանոնների խախտման առնչությամբ

20:56, 30 մայիս 2026 Քաղաքականություն

«ՀայաՔվե» նախաձեռնության անդամ Աննա Կոստանյանը դիմում է ուղարկել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով՝ Նիկոլ Փաշինյանի կողմից վարքագծի կանոնների խախտման հերթական փաստի առնչությամբ։

Կոստանյանը մանրամասնել է.

«Դիմում եմ ուղարկել  Նիկոլ Փաշինյանի կողմից հերթական անգամ վարքագծի կանոնների խախտման փաստի առնչությամբ՝ հայցելով հարուցել վարույթ և արձանագրել վարքագծի կանոնների խախտման առկայությունը:

Դիմումի մեջ ներկայացված են իրավական հիմքերը, որոնց համաձայն հանրային, պետական, համայնքային պաշտոններում նշանակված անձինք պարտավոր են ի պաշտոնե ցանկացած իրավիճակում, ցուցաբերել բարեկրթություն, քաղաքավարություն, նրբանկատություն, զսպվածություն` դրսևորելով պաշտոնին վայել վարքագիծ:

Նամակում մանրամասնում եմ նաև այն դրվագները, որտեղ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը վերոնշյալում թույլ է տվել կոպտագույն խախտումներ, ավելին զանցել է իր լիազորությունները և նսեմացրել թե քաղաքական ընդդիմադիրներին, թե Արցախից տեղահանված ՀՀ քաղաքացուն, ով փորձում էր շատ հանգիստ ու կոնստրուկտիվ տոնոմ հիմնավոր հարցել տալ ու ստանալ պատասխաններ: Փոխարենն ստացավ անհամաչափ արձագանք իրավապահ համակարգից:

Հանձնաժողովից պահանջել եմ.

- hարուցել վարքագծի կանոնների խախտման վարույթ,

- արձանագրել վարքագծի կանոնների խախտման առկայությունը Նիկոլ Փաշինյանի հրապարակային խոսքում։

Սպասում եմ ՀՀ քաղաքացիների համար օրենքով սահմանված ժամանակահատվածում հոդաբաշխ պատասխան և համապատասխան քայլեր»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր