00:00:00

ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն տեղերով փոխվել են․ Ալեն Սիմոնյանը՝ ՀՅԴ-ական «ինքնապաստանության զոհ»

21:56, 06 փետրվար 2019

Պարույր Սևակն ասում է՝ չկա ավելի խոր զգացում, քան հայրենասիրությունը։ Ցավալին ու անհերքելին այն է, որ հայրենասիրություն բառը քաղաքականության մեջ նաև գործիք է հանրությանը մանիպուլյացնելու և քաղաքական դիվիդենտներ շահելու  համար։ Հայրենասիրության բաղկացուցիչ մաս է նաև հարգանքն ու սերը պետական, ազգային խորհրդանիշների նկատմամբ, որոնց թվում է նաև պետական օրհներգը։ Սակայն պետք է համաձայնվել, որ այդ հարցում պահպանողականությունը չէ, որ լավագույն վկայությունն է այդ խոր զգացումի։ Ընդհանրապես՝ ժողովուրդն է ընտրում իր խորհրդանիշները, և ոչ ոք իրավունք չունի դրանք պարտադրել հասարակությանը։ Առավել ևս չի կարելի դա անել հանուն քաղաքական ամբիցիաների, կամ իշխանությունը պահպանելու։ Հայրենասիրության շղարշի ներքո հանդես եկող  քաղաքան ուժ էր նաև ՀՀԿ-ն, ով առանձնապես էներգիա «չվատնելով» պետական խորհրդանիշների վերանայման, հետևաբար նաև դրանց նկատմամբ խնամքի վրա՝ մշտապես խոսել է դրանց արժևորման մասին։ Սակայն ոչ մեկի համար էլ գաղտնիք չէ նախկին իշխանությունների կողմից հայրենասիրության սերմանման հակապետական դրդապատճառները։ Նրանք ամուր աղերսներ էին անցկացնում հայրենասիրության և իշխանամետության միջև․ եթե դեմ ես ՀՀԿ-ին, ապա ազգադավ ես։ Երևի հենց այս տրամաբանությունից ելնելով էին երբեմնի «հայրենասերները»՝ ՀՅԴ-ականները, կոալիցիա կազմելով, ընգրկվել սերժահանրապետական կոռումպացված  ռեժիմի մեջ։ Եվ ի վերջո, անտրամաբանական էր, թե ինչպես կարող էին Դաշնակցության և ՀՀԿ-ի ծրագրերը համապատասխանեցվեին, քանի որ չնայած ՀՀԿ-ականները մշտապես իրենց պահպանողական էին ներկայացնում, այնուամենայնիվ իրականության մեջ նրանք լիբերալ տնտեսական քաղաքականություն վարող քաղաքական ուժ էին, հետևաբար դժվար է պատկերացնել, թե ինչպես կարող էր ՀՀԿ-ն գաղափարական ընդհանրություն ունենալ սոցիալիստ դաշնակների հետ։ Եթե հաշվի առնեք նաև, թե ինչ քաղաքական իրավիճակներում են այդ կոալիցիոն համագործակցություններն ի հայտ եկել, ապա շատ ավելի հիասթափեցնող պատկեր կունենանք։ ՀՀԿ-ականները, որդեգրելով նժդեհյան գաղափարախոսություն, իրենց համար ի սկզբանե ճանապարհ էին հարթել՝ պատեհ-անպատեհ հայրենասիրության շղարշի տակ քրեաօլիգարխիկ կոռուպցիոն գործելաոճ կիրառելու։ Եվ այդ գործելաոճին իրենց նվիրումն ու զորակցությունը հայտնած դաշնակցականներն այսօր իրենց թույլ են տալիս բարձրաձայնել ազգային արժեքների մասին իրենց պատկերացումներն ու հանուն դրանց պայքարի դուրս գալու պատրաստականությունը։ Եվ զավեշտալին այն է, որ նրանք դա անում են կեղծ օրակարգային հարցերի շնորհիվ։ Վերոբերյալի վառ ապացույցը վերջերս իշխանական ուժի ներկայացուցիչներից մեկի՝ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի գրառման շուջ (կապված օրհներգի փոփոխության հետ) ծավալված քննարկումներին ՀՅԴ-ականների սուր արձագանքն էր։ Հատկանշական է, որ ինքը՝ Սիմոնյանը, այդ հարցը երբեք փորձ չի արել դարձնել օրակարգային և բոլոր հարցազրույցներում նշել է, որ դա իր անձնական կարծիքն է, որի հետ մարդիկ կարող են չհամաձայնվել։ Սակայն այն քաղաքական օրակարգային հարց դարձնել և օգտագործել ընդդիմադիր խաղալու համար, ոչ այլ ինչ է, քան հերթական էժանագին մանիպուլյացիա։ «Դատապարտելով ազգային-պետական արժէքներ կամ խորհրդանիշներ վարկաբեկելու, արժեզրկելու որեւէ փորձ՝ կոչ կ՚ընենք չ՚ենթարկուիլ ամէն ինչ փոխելու և վերատեսութեան ենթարկելու անառողջ գայթակղութեան։ Այսպիսի հաւակնութիւնները ինքնահաստատման լաւագույն ձեւը չեն»,-հարցազրույցի ժամանակ նշել է ՀՅԴ բյուրոյի նորընտիր ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը։ Նույնիսկ մեծ ցանկության դեպքում դժվար է գտնել մի դրվագ, որտեղ ներկայիս իշխանությունները վարկաբեկում են ՀՀ պետական խորհրդանիշները։ Դաշնակցականները վերջին տասնամյակներում խորհրդարանում ունեցել են փոքրաթիվ խմբակցություններ, և շատերի մոտ համոզմունք կար, թե նրանք ունեն իրենց ստաբիլ էլեկտորատը, բայց առաջին իսկ անառարկելիորեն արդար ընտրություններում նրանք չկարողացան նույնիսկ անցողիկ շեմը հաղթահարել։ Սա վկայում է 2 հավանական հանգամանքի   մասին․ կամ՝ այս տարիների ընթացքում իրենց մանդատներին հասել են իշխանությունների կողմից հովանավորչություն ստանալու շնորհիվ, կամ հայ ժողովուրդը դադարել է հավատալ «հայրենասեր» փառատենչների կողմից սանձազերծված պոպուլիստական հուզականությանը։ Հավելենք նաև, որ վերջերս տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ՀՅԴ-ականները, պատասխանելով լրագրողներից մեկի  հարցին արդյո՞ք պատրաստ են նորից համագործակցել ՀՀԿ-ի հետ, ասացին որ իրենք պատրաստ են նույնիսկ ամենասերտ համագործակցության, եթե ՀՀԿ-ականները համաձայն են իրենց ծրագրերի հետ։  Փաստորեն իրոք իրավիճակ է փոխվել․ եթե նախկինում ՀՅԴ-ն էր իր ծրագրերը համապատասխանեցնում սերժահանրապետական ռեժիմի հետ, ապա այսօր արդեն պետք է սերժահանրապետական տապալված ռեժիմն իր ծրագրերը համապատասխանեցնի ՀՅԴ-ի հետ։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր